Էլեկտրոնային դրամապանակ. ինչպես է աշխարհն օգտագործում այն

Էլեկտրոնային դրամապանակները (e-wallet) անցել են զարգացման հսկայական ճանապարհ՝ պարզ վճարային հավելվածից վերածվելով կյանքի անբաժան մասնիկի։ Աշխարհի տարբեր անկյուններում դրանց կիրառությունն ու ընկալումը կարող է շատ տարբեր լինել։

Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես են էլեկտրոնային դրամապանակները ձևավորում ֆինանսական վարքագիծը տարբեր երկրներում։

Չինաստան. սմարթքոնը որպես հիմնական դրամապանակ

Չինաստանում էլեկտրոնային դրամապանակները աննկարագրեի աճ են գրանցել, հատկապես երկու հսկաների շնորհիվ՝ WeChat Pay և Alipay:

Այստեղ անգամ փողոցային առևտրականներն ու տաքսիստները ունեն QR կոդ: Շատերն անգամ կանխիկ գումար չունեն իրենց գրպանում:

2024-ին Չինաստանում ոչ կանխիկ վճարումների 90%-ից ավելին կատարվել է էլեկտրոնային դրամապանակով:

Շվեդիա. դեպի անկանխիկ հասարակություն

Շվեդիան աշխարհում ամենաարագ է շարժվում դեպի առանց կանխիկ հասարակություն։ Նրանց ամենահայտնի էլեկտրոնային դրամապանակը Swish-ն է: Շվեդիայում QR-ով կամ հեռախոսովեն վճարվում անգամ դպրոցական միջոցառումներն ու բարեգործական նվիրատվությունները:

Շվեդիայում անգամ եկեղեցիները ունեն QR կոդ՝ նվիրատվություններ ստանալու համար։

Քենիա. Էլեկտրոնային դրամապանակ՝ առանց ինտերնետի

Քենիայի M-Pesa համակարգը հեղափոխություն արեց այնտեղ, որտեղ շատ մարդիկ անգամ բանկային հաշիվ չունեն։ Այս էլեկտրոնային դրամապանակն աշխատում է սովորական հեռախոսի միջոցով՝ առանց սմարթֆոնի կամ ինտերնետի: Տարածված է անգամ գյուղական համայնքներում:

Սինգապուր. գերժամանակակից տեխնոլոգիաների երկիր

Սինգապուրը բավական վաղ է ընդունել էլեկտրոնային դրամապանակները՝ ստեղծելով գերարագ թվային վճարային համակարգ։ Հիմնական խաղացողներն են GrabPay-ը և PayNow-ն։

Այստեղ բոլոր պետական ծառայությունների դիմաց վճարում են էլեկտրոնային դրամապանակով: Կա նաև միմյանց հեռախոսահամարի միջոցով գումար փոխանցելու հնարավորություն:

Սինգապուրը ներդրել է թվային նույնականացման համակարգ (SingPass), որն աշխատում է էլեկտրոնային դրամապանակների հետ։

Բրազիլիա. Պիկս (PIX) վճարային համակարգ

Բրազիլիայի կենտրոնական բանկը գործարկել է PIX անունով պետական վճարային համակարգը: Անգամ փոքր բիզնեսներն օգտագործում են այն QR կոդով վճարումներ ստանալու համար: Անգամ սոցիալական օգնությունները փոխանցվում են էլեկտրոնային դրամապանակներով:

Դեռ 2023-ին PIX-ն ունեցել է է ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր:

Իսկ Հայաստանու՞մ

Հայաստանում էլեկտրոնային դրամապանակների տարածվածությունը շարունակում է աճել: Դրանցում հաճախ ավելանում են յուրահատուկ ծառայություններ, որոնց շնորհիվ դրանք տարբերվում են արտասահմայնան այլընտրանքներից:

Օրինակ՝ Fast Shift էլեկտրոնային դրամապանակը հնարավորություն է տալիս կիսել հաշիվդ ընկերներիդ հետ կամ ցանկացած պահի վարձել հեռախոսի լիցքավորիչ:

Total
0
Shares