Ինչպես պաշտպանվել ֆինանսական խարդախություններից

Ֆինանսական խարդախությունը (fraud) գործողություն է, որի միջոցով փորձում են քեզնից խաբեությամբ գումար կամ տվյալներ ստանալ կամ մուտք գործել քո հաշիվներ։
Խարդախությունը կարող է իրականացվել SMS-ի զանգերի, էլ․ փոստի, կայք կամ հավելվածի միջոցով։

2024-ին միայն ԱՄՆ-ում ավավերագրվել է ավելի քան 9 միլիարդ դոլարի կորուստ սպառողների նկատմամբ կատարված ֆինանսական խարդախությունների պատճառով։

Federal Trade Commission

Ամենատարածված 5 տեսակը

Մենք արդեն խոսել ենք ամենատարածված 5 խաբեությունների մասին: Հոդվածը կարող ես կարդալ այստեղ: Այստեղ միայն կարճ կհիշեցնենք.

  1. SMS կամ Email խաբեություն (Phishing)
  2. «Շահումներ» սոցիալական ցանցերում
  3. Հեռախոսազանգով խաբեություն
  4. Արագ հարստացման խոստում
  5. Առցանց գնումների կեղծ կայքեր

Նախորդ հոդվածում նաև շատ կարճ ներկայացրել ենք, թե ինչպես կարելի է պաշտպանվել խարդախություններից: Այս անգամ պաշտպանվելու ձևերը կներկայացնենք ավելի մանրամասն ու կնշենք հստակ քայլեր:

Օգտագործի՛ր երկքայլանոց նույնականացում (2FA)

Սա, թերևս, ամենակարևոր պայմանն է: Քո բոլոր հաշիվներում անպայման միացրու երկքայլանոց նույնականացում, լինի դա էլեկտրոնային դրամապանական, բանկային հավելված, էլ. փոստ թե պարզապես հաշիվ որևէ սոցիալական ցանցում:

Մի՛ օգտագործիր նույն գաղտնաբառը տարբեր կայքերում

Պատկերացրու՝ չարագործները կարողացել են գտնել, օրինակ, քո էլ. փոստի գաղտնաբառը: Եթե այն կրկնվում է նաև քո բանկային հավելվածում, ապա վայրկյաններ անց նրանք կկարողանան գողանալ նաև քո գումարնը:

Պարբերաբար ստուգի՛ր հաշիվներդ

Ամեն օր մի քանի րոպե հատկացրու հաշիվներդ ստուգելու համար: Օրինակ, ամեն առավոտ կարող ես մուտք գործել քո հաշիվները, բայց պատմությունն ու ստուգել՝ արդյոք որևէ վճարում չի եղել առանց քո համաձայնության: Հարկ եղած դեպքում դիմիր ծառայություն մատուցող ընկերությանը:

Սովորի՛ր ճանաչել կեղծ հաղորդագրությունները

Սա շատ կարևոր կետ է, որ քեզանից պահանջում է որոշակի ժամանակ:

  • Ուսումնասիրիր կայքի հղումները, ինչպիսն են դրանք պաշտոնական կայքերում և ինչպիսին չպետք է լինեն:
  • Ուշադրություն դարձրու հաղորդագրության ուղղագրությանը: Հանցագործները հաճախ ուղարկում են անորակ թարգմանություններ բազմաթիվ ուղղագրական սխալներով:
  • Ուսումնասիրիր ուղարկողի հաշիվը (եթե դա հնարավոր է): Եթե այն օգտագործում է ոչ իրական նկար և չունի պատմություն, դա արդեն կասկածելի է:

Իմիջայլոց, Google-ն ունի շատ հետաքրքիր գործիք, որը սովորեցնում է տարբերել կեղծ նամակներն իրականից: Պարզապես անցիր Google Phishing Quiz և մասնակցիր հարցմանը:

Մի՛ փոխանցիր գումար անծանոթներին

Հանցագործները հաճախ ներկայացնում են որպես ընկեր, բարեգործական ընկերություն կամ տուժած մարդ: Մի փոխանցիր գումար՝ անկախ նրանից, թե ինչ կասի անծանոթը:

Մի փոխանցիր գումար անգամ մանկությանդ ընկերոջը: Բանն այն է, ու խաբեբաները հաճախ բացում են մեր հարազատների նկարներով հաշիվներ ու անձնական հաղորդագրություն են ուղարկում՝ խնդրելով գումար: Եթե նման հաղորդագրություն ես ստացել, անպայման զանգիր ընկերոջդ ու ճշտիր՝ արդյոք ինքն է ուղարկել հաղորդագրությունը: Գումարը փոխանցիր միայն նրա կողմից անձնական հաստատումից հետո:

Եթե արդեն դարձել ես խարդախության զոհ

  1. Անմիջապես կապ հաստատիր քո բանկի հետ ու սառեցրու քարտը
  2. Փոխիր բոլոր գաղտնաբառերը
  3. Դիմիր ոստիկանություն

Եզրակացություն

Ֆինանսական խարդախություններն անընդհատ զարգացնում են ու առաջ են բերում նորանոր հնարքներ: Սակայն դրանց հաջողության հիմքում միշտ մնում են մարդկային դյուրահավատությունն ու ֆինանսական անգրագիտությունը:

Միշտ հնարավոր է պաշտպանվել, եթե չես կորցնում զգոնությունն ու շարունակում ես զարգացնել ֆինանսական գրագիտությունդ:

Total
0
Shares