Չինաստանում կարելի է մուրացկանին վճարել QR կոդով. հետաքրքիր փաստեր թվային վճարումների մասին

Թվային վճարումներն արդեն վաղուց մեր կյանքի անբաժանելի մասն են: Չնայած դրան՝ թվային վճարումների աշխարհում կան փաստեր, որոնք անակնկալի կբերեն նույնիսկ ամենամեծ տեխնոֆաններին։

Չինաստանում կարելի է մուրացկանին վճարել QR կոդով

Չինաստանը համարվում է QR կոդով վճարումների գլոբալ առաջատարը։
Այնտեղ մուրացիկներն ու փողոցային կատարողները ունեն տպված QR կոդ, որը անցորդը կարող է սկանավորել՝ ուղարկելով նրանց մի քանի յուան։

Աղբյուր՝ Statista – Cashless Countries

Կան երկրներ, որտեղ կանխիկը գրեթե մահացել է

Շվեդիայում և Նորվեգիայում կանխիկ փող հազվադեպ է օգտագործվում։ Շվեդիայում շատ բիզնեսներ չեն ընդունում կանխիկ ընդհանրապես։

2024-ի տվյալներով Շվեդիայում վճարումների 95%-ից ավելին իրականացվում է թվային եղանակով։

Աղբյուր՝ Statista – Cashless Countries

Թվային վճարումը նվազեցնում է փողոցային հանցագործությունների քանակը

Քանի որ մարդկանց մոտ ավելի քիչ կանխիկ կա, կորել է գրպանահատության կամ հարձակումների հիմնական մոտիվը։

Օրինակ՝ Հարավային Կորեայում և Սինգապուրում փողոցային հանցագործությունները նվազել են էլեկտրոնային դրամապանակների տարածման հետ համատեղ։

Աշխարհի ամենամեծ էլեկտրոնային դրամապանակը Alipay-ն է

Alipay-ն ունի ավելի քան 1.3 միլիարդ օգտագործող: Յուրաքանչյուր օգտատեր միջինում օրական 3 անգամ օգտագործում է դրամապանակը:

Alipay-ը Չինաստանում փոխարինում է անգամ բանկային քարտերը:

Հայաստանում QR վճարումների մասշտաբը մեծանում է

Մինչև 2022–ը QR վճարումները համարվում էին «թեստային»։ Բայց այսօր Հայաստանում ավելի քան 10.000 փոքր բիզնես ընդունում է QR վճարումներ: Սրճարաններում, խանութներում և առցանց հարթակներում QR-ը դառնում է ամենաարագ ու էժան լուծումներից մեկը

Ֆեյսբուքը փորձել է սեփական դրամապանակ ստեղծել

Facebook-ի Diem նախագծի նպատակն էր ունենալ սեփական կրիպտոարժույթ ու էլեկտրոնային դրամապանակ՝ Novi-ն։
Բայց կարգավորող հանձնաժողովը թույլ չտվեց։

Նույնիսկ տեխնոհսկաներն ամեն ինչում չեն հաղթում։

Թվային վճարումները հսկայական աշխարհ են՝ լցված մշակութային, տեխնոլոգիական ուancam հումորային յուրահատկություններով։ Եթե ունես Fast Shift հավելված, ապա դու այս զարգացող պատմության մի մասն ես։

Total
0
Shares