Մեր հրապարակումներից մեկի մեջ խոսել ենք այն մասին, թե ինչպես կարելի է գումար խնայել, անգամ եթե թվում է, թե դա հնարավոր չէ: Եթե դեռ չես տեսել, անպայման կարդա:
Այս հոդվածում որոշեցինք անցնել ավելի պրակտիկ քայլերի: Մեր կյանքը ողողված է հեռախոսային հավելվածներով, որոնք ոչ միայն օգնում են գործնական ու ժամանցի հարցերում, այլև կարող են լինել օգտակար կյանքի տարբեր դրվագներում:
Ներկայացնում ենք հավելվածներ, որոնք ոչ միայն հիշեցնում են, այլև վերլուծում, կարգավորում և անգամ խնայելու մեխանիզմներ առաջարկում:
1. Fast Shift
Fast Shift-ի հիմնական գործառույթը գումարի խնայողությունը չէ, սակայն օգտագործելով այն՝ կարող ես հետևել եկամուտներիդ և ծախսերիդ, վերլուծել դրանք ու արդյունքում խնայողություններ կատարել:
- Հնարավորություն է տալիս համախմբել և համակարգել բոլոր եկամուտներն ու ծախսերը
- Կապվում է բանկային քարտերի հետ:
- Ունի շրջանառությանը հետևելու և վերլուծելու հնարավորություն
2. You Need A Budget (YNAB)
- Օգնում է բյուջե կազմել և խուսափել անհարկի ծախսերից
- Տալիս է խորհուրդներ խնայողության վերաբերյալ
- Ունի ուսուցողական ծրագիր, սովորեցնում է ճիշտ կառավարել բյուջեն
3. Spendee
- Պարզ ու հասկանալի ինտերֆեյս
- Միշտ հնարավոր է հետևել եկամուտ/ծախս հարաբերակցությանը
- Հնարավորություն կա ունենալ ընդհանուր բյուջե ընտանիքի անդամների հետ
4. Qapital
- Գործողությունները հնարավոր է ավտոմատացնել
- Կարելի է սահմանել կանոններ, օրինակ՝ յուրաքանչյուր սուրճ խմելու դեպքում 1 դոլար գնում է խնայողության
- Ունի խաղային մոտեցում, որպեսզի խնայողությունը լինի հետաքրքիր
5. Qapital
- Հոգեբանորեն խթանում է խնայողություններ անել
- Ցույց է տալիս՝ որտեղի ես ավելի շատ վատնվում
- Ունի «խնայելու մարտահրավերներ» բաժին
Ինչից սկսել
Նախ կարդա յուրաքանչյուր հավելվածի առավելությունները, փորձիր հասկանալ՝ որի կարիքն ավելի շատ ունես:
Հավելվածի համար անպայման միացրու ծանուցումները, որպեսզի իրական ժամանակում կառավարես բյուջեն:
Միշտ հիշիր խնայելու նպատակը, որպեսզի որոշ ժամանակ անց հավելվածը չհեռացնես հեռախոսից:
Հիշիր
Հավելվածները չեն խնայում քո փոխարեն, այլ օգնում են քեզ լինել ավելի կարգապահ ու համակարգված։