Այսօրվա մրցակցային միջավայրում բիզնեսի աճն այլևս կախված չէ միայն կապերից ու մեծ թիմից։ Հիմա փոքր թիմերը, ճիշտ թվային գործիքներով զինված, կարող են աճել այն արագությամբ, որը նախկինում անհնար էր թվում։
Բիզնեսի առաջին քայլերը միշտ ամենաբարդն են: Գումարը քիչ է, թիմը՝ փոքր, ժամանակը՝ թանկ։ Բայց մենք ապրում ենք թվային աշխարհում, երբ կան գործիքներ ու ռազմավարություններ, որոնք կարող են քեզ խնայել և՛ գումար, և՛ ժամանակ:
Մեր հրապարակումներից մեկի մեջ խոսել ենք այն մասին, թե ինչպես կարելի է գումար խնայել, անգամ եթե թվում է, թե դա հնարավոր չէ: Եթե դեռ չես տեսել, անպայման կարդա:
Երբևէ մտածե՞լ ես գումար խնայելու մասին: Միգուցե անգամ փորձել ես, սակայն չի ստացվել: Դու միակը չես: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD) համաձայն՝ աշխարհի բնակչության 60%-ը չունի որևէ խնայողություն: