Ինչպես օգտագործել թվային գործիքները բիզնեսն արագ մեծացնելու համար

Այսօրվա մրցակցային միջավայրում բիզնեսի աճն այլևս կախված չէ միայն կապերից ու մեծ թիմից։ Հիմա փոքր թիմերը, ճիշտ թվային գործիքներով զինված, կարող են աճել այն արագությամբ, որը նախկինում անհնար էր թվում։

Այս հոդվածում կներկայացնենք՝ ինչպես թվային գործիքները կարող են աշխատել քեզ համար՝ ավտոմատացնելով ու մեծացնելով քո բիզնեսը։

Աճ ավտոմատացման շնորհիվ

Բիզնես գործընթացներն ավտոմատացնելու համար այլևս հարկավոր չէ ունենալ ՏՏ գիտելիքնե: Ավտոմատացումը հնարավոր է կազմակերպել մատչելի ու պարզ բիզնես գործիքների օգնությամբ, օրինակ՝ Zapier / Make (Integromat):

Աճ հաճախորդների լոյալության շնորհիվ

Այս հարցում քեզ կօգնի CRM համակարգը, որի շնորհիվ ավելի լավ կճանաչես հաճախորդներիդ և կկարողանաս նրանց դարձանել հավատարիմ քո բրենդին: Այո, CRM-ը ամենապարզ համակարգերից չէ, սակայն Hubspot, Zoho CRM, Pipedrive և նման հարթակների շնորհիվ հեշտությամբ կստեղծես քո CRM-ը:

Աճ հաճախորդների սպասարկման ավտոմատացման շնորհիվ

Երբեք ու ոչ մի պարագայում հաճախորդը չպետք է երկար սպասի պատասխանի, եթե որևէ հարց է ուղարկել: Չունես զանգերի կենտրո՞ն: Պարզապես ավտոմատացրու սպասարկումդ Tidio, Crisp, Manychat, Intercom և այլ Chatbot-ի միջոցով, և կկարողանաս հասանելի լինել 24/7 ռեժիմով:

Աճ ինտերնետային վաճառքի շնորհիվ

Դժվար է 21-րդ դարում պատկերացնել որևէ կայացած բիզնես առանց ինտերնետային կայքի: Այսօր դա հաճախորդին հասնելու ամենապարզ ու վստահելի տարբերակներից մեկն է:

Իհարկե, ցանկալի է ունենալ լավ մշակված դիզայնով կայք, բայց դա չափազանց թանկ է ու ժամանակատար: Սկզբի համար կարող ես պատվիրել կայք Ucraft Shopify, Tilda, WordPress և այլ նման հարթակներում:

Աճ վերլուծությունների շնորհիվ

Ցավոք, շատ սկսնակ գործարարներ անտեսում են վերլուծությունները: Սա շատ կարևոր քայլ է հետագա որոշումները ճիշտ կայացնելու համար:

Վերլուծությունների համար կան շատ հարմարավետ գործիքներ, օրինակ՝ Google Analytics, Hotjar, Power BI, Looker Studio և այլն:

Վերլուծիր գովազդներից ստացված արդյունքները, հասկացիր նրանց վարվեցողությունը, բաժանիր լսարանների ու արդյունքների հիման վրա ստեղծիր արդյունավետ ռազմավարություն:

Եզրակացություն

Թվային գործիքները կարող են օգնել քո բիզնեսի աճին՝ առանց ավելորդ ջանքերի ու մեծ ծախսերի: 21-րդ դարում այդ գործիքներն անտեսելը նշանակում է պարզապես չմտածել սեփական բիզնեսի զարգացման մասին:

Total
0
Shares