Երբ լսում ենք «բլոքչեյն», առաջինը մտածում ենք կրիպտոարժույթների մասին։ Բայց իրականում բլոքչեյնը շատ ավելին է, քան թվային փողը։ Դա հեղափոխական տեխնոլոգիա է վստահության, տվյալների, գործարքների ու նույնիսկ ընտրությունների մասին։
Ինչ է բլոքչեյնը
Բլոքչեյնը տվյալների պահպանման եղանակ է, որտեղ տեղեկատվությունը պահվում է «բլոկների» տեսքով, որոնք շղթայվում են միմյանց՝ ձևավորելով կիսաթափանցիկ, անփոփոխ և անվտանգ համակարգ։
Բլոքչեյնը արժեքի ինտերնետն է։
ԴոՆ Թեբսքոթ, բլոքչեյնի հեղինակավոր փորձագետ
Ենթադրենք՝ ունենք օրագիր, որտեղ ամեն էջի վերջում գրվում է նախորդ էջի համարը։ Եթե մեկը փորձի էջը փոխել, ողջ շղթան կկոտրվի։ Այդպիսին է բլոքչեյնի տրամաբանությունը։
Կրիպտոն բլոքչեյնի ամենահայտնի կիրառումն է
Bitcoin-ը բլոքչեյնի առաջին և ամենահայտնի կիրառությունն է։ Այն թույլ տվեց առանց միջնորդի փոխանցել գումար։ Բայց բլոքչեյնը դրանով չի սահմանափակվում:
1. Լոգիստիկա
Բլոքչեյնի օգնությամբ հնարավոր է կառավարել ցանկացած ապրանքամատակարարում: Հնարավոր է, օրինակ, տեսնել՝ որտեղից և երբ է դուրս եկել ապրանքը, ուր է հասել և արդյոք այն դեռ թարմ է:
2. Բժշկություն / Առողջապահություն
Բլոքչեյնը հնարավորություն է տալիս անվտանգ պահպանել բժշկական կարևոր փաստաթղթերը և փոխանցել միմյանց՝ բացառելով կեղծելու ցանկացած հնարավորություն:
Բլոքչեյնը կարող է օգնել իջեցնել առողջապահական տվյալների կեղծման դեպքերը մինչև 90%։
Deloitte
3. Արտոնագրեր, նույնականացում, ընտրություններ
Բլոքչեյնի հիման վրա կարելի է ստանալ թվային անձնագիր, որը կարող է քեզ մոտ լինել աշխարհի ցանկացած կետում և ցանկացած պահի:
Բլոքչեյնի նաև հնարավորություն է տալիս հաստատել պայմանագրեր և այլ փաստաթղթեր:
Բլոքչեյնը կարող է կիրառվել ընտրություններով՝ բացառելոց ցանկացած տեսակի կեղծիք:
Էստոնիան արդեն ունի բլոքչեյնով աշխատող պետական ծառայություններ։
4. Արվեստ և հեղինակային իրավունքներ
Բլոքչեյնը կարող է ապահովել, որ քո նկարները կամ երգերը պաշտպանված լինեն։ Հենց համակարգն է որոշում՝ ով էր առաջին հեղինակն ու ումն է պատկանում տվյալ բովանդակությունը։
Բլոքչեյնն ապագայի տեխնոլոգիա՞ է
Եթե խոստը գնում է վստահության և տվյալների անվտանգության մասին, ապա այո, վստահաբար կարելի է ասել, որ ապագան բլոքչեյնին է պատկանում:
Կրիպտոարժույթն ընդամենը առաջին քայլն էր: