Ինչպես ճամփորդել՝ խնայելով գումար

Ճամփորդությունը ոգեշնչող է, բայց միևնույն ժամանակ կարող է լինել ճնշող, հատկապես բյուջեի տեսանկյունից։ Սակայն ճամփորդելը կարող է լինել մատչելի հաճույք։ Մի փոքր հնարամտություն, մի քանի օգտակար հավելված, ֆինանսական կարգապահություն, և կարող ես ճանապարհ ընկնել առանց մեծ ծախսերի։

Մենք առանձնացրել ենք խորհուրդներ, որոնք քեզ կօգնեն բացահայտել աշխարհը՝ խնայելով գումար։

Ոչ սեզոնային ճանապարհորդություն

Ամենաէժան թռիչքներն ու հյուրանոցներն լինում են տուրիստական սեզոնից դուրս։

Օրինակ՝ ապրիլ-մայիսը կամ սեպտեմբեր-հոկտեմբերը Եվրոպայի շատ երկրներում միաժամանակ հաճելի եղանակ են առաջարկում և մատչելի գներ։

Գտիր մատչելի ավիատոմսեր

Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու բավական մատչելի ավիատոմսեր: Ու խոսքը միայն էկոնոմ դասի թռիչքների մասին չէ:

Կան մի շարք առցանց գործիքներ, այդ թվում Яндекс Путешествия հարթակը, որոնց միջոցով հնարավոր է գտնել տվյալ ժամանակահատվածի համար ամենամատչելի ավիատոմսը: Իհարկե, դա կարող է լինել տրանզիտային թռիչք, բայց բավական մատչելի:

Խորհուրդ. Փնտրիր տոմսեր տարբեր օրերի համար: Ըստ ժամկետի՝ տոմսերի գինը կարող է կտրուկ տարբերվել:

Խելացի գիշերակաց

Պարտադիր չէ ամրագրել հյուրանոցային համար: Կարելի է վարձակալել բնակարան, հյուրատուն կամ օգտվել bed & breakfast տարբերակից: Վերջինս հոյակապ ընտրություն է հատկապես երիտասարդների համար, ովքեր իրենց ամբողջ օրն անցկացնում են դրսում:

Բավական շատ հարմար տարբերակներ կան, օրինակ, Airbnb հարթակում:

Խուսափիր ռեստորաններում և սրճարաններում ճաշելուց

Տուրիստական վայրերում ճաշելը, սովորաբար, էժան հաճույք չէ: Հիմնականում օգտվիր սուպերմարկետներում վաճառվող պատրաստի սնունդներից կամ արագ սննդի կետերից:

Օրդ կազմակերպիտ տեղացիներ նման

Պարտադիր չէ օգտվել թանկարժեք տաքսիներից կամ ռոումինգ ծառայություններից: Որևէ երկիր գնալուց առաջ ուսումնասիրիր հանրային ծառայությունները, գնիր տրանսպորտի տոմս և տվյալ երկրի SIM քարտ: Կարող ես նաև օգտվել հեծանիվների և սքութերների վարձակալության ծառայությունից:

Կազմիր բյուջե և հետևիր դրան

Ճանապարհորդության ամենամեծ խնդիրն այն է, որ մենք շատ հեշտ ենք գերազանցում բյուջեն։ Փորձիր նախապես պլանավորել ծախսերդ և մի շեղվիր նախատեսվածից:

Մի մոռացիր վճարումներիդ մասին

Ճամփորդությունների խնդիրներից մեկն այն է, որ մենք հաճախ մոռանում ենք մեր հիմնական վճարումների, օրինակ՝ կոմունալների կամ վարկերի մասին: Արդյունքում ավելանում են տույժեր, ինչը հավելյած ծանրաբեռնվածություն է առաջացնում:

Fast Shift հավելվածը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից կատարել վճարումները:

Եզրակացություն

Ճամփորդությունը կարող է և պետք է լինի հասանելի։ Թվային գործիքների, խելացի պլանավորման և ֆինանսական կարգապահության շնորհիվ դու կարող ես շատ ճանապարհորդել՝ քիչ ծախսելով։

Մի մոռացիր, որ ճամփորդությունները չափվում են ոչ թե գումարով, այլ հիշողություննեով:

Total
0
Shares