Գաղտնաբառը քո տվյալների, գումարների, նույնիսկ անձնական կյանքի կողպեքն է: Դու կարող ես մոռանալ գաղտնաբառերդ, բայց հաքերները՝ երբեք:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թույլ ու չպաշտպանված գաղտնաբառը թվային խարդախության և հաշիվների գողության ամենատարածված պատճառներից է:
Կիբեռհարձակումների գրեթե 81%-ի պատճառը թույլ կամ գողացված գաղտնաբառն է։
Verizon Data Breach Report 2024
1. Հարթակն ունի տվյալների արտահոսք
Ենթադրենք դու գրանցվել ես որևէ հավելվածում, օրինակ՝ դրանով ֆիլմեր ես դիտում: Նորություններում կարդում ես, որ այդ հավելվածն ունեցել է տվյալների արտահոսք: Նշանակում է՝ որ անձնական տվյալները նույնպես հայտնվել են հանցագործների մոտ: Անհապաղ փոխիր բոլոր գաղտնաբառերդ, հատկապես ֆինանսական հավելվածների:
2. Ինչ-որ մեկը քո փոխարեն մուտք է գործել
Ժամանակակից գրեթե բոլոր հարթակներն իրենգ օգտատերերին տեղեկացնում են, որ իրենց հաշիվ փորձել են մուտք գործել: Դա կարող է լինել ինչպես ծանուցման, այնպես էլ էլեկտրոնային նամակի կամ SMS-ի տեսքով:
Նման հաղորդագրություն ստանալուց հետո անմիջապես փոխիր տվյալ հարթակի գաղտնաբառը: Չի բացառում, որ հանցագործները հենց այդ պահին փորձում են մուտք գործել քո հաշիվ:
3. Այլ օգտատերեր քո անունից նամակներ են ստանում
Եթե ընկերներդ ասում են, որ քո անունից տարօրինակ նամակներ են ստանում կամ գրառումներ տեսնում, նշանակում է՝ ինչ-որ մեկը կարողացել է մուտք գործել քո հաշիվ:
Անհապաղ փոխիր գաղտնաբառն ու դուրս արի հաշվիցդ բոլոր սարքավորումների վրա (համակարգիչ, հեռախոս և այլն):
4. Օգտագործում ես նույն գաղտնաբառը
Սա ամենամեծ ռիսկն է: Եթե մի կայքից տվյալներ արտահոսեն, հաքերն ավտոմատ փորձում է նույն էլ․ հասցեով մուտք գործել նաև մյուս կայքեր՝ նույն գաղտնաբառով։
Աշխատիր յուրաքանչյուր հարթակի համար ունենալ տարբերվող ու ամուր գաղտնաբառ:
5. Երկար ժամանակ գաղտնաբառը չես փոխել
Ցանկալի է գաղտնաբառերը թարմացնել ամեն 3–6 ամիսը մեկ։
Ընտրիր ուժեղ գաղտնաբառ
- Ավելի քան 12 նիշ
- Մեծատառ, փոքրատառ, թվեր և նշաններ
- Առանց անուն, ամսաթիվ կամ բառարանային բառ
- Յուրահատուկ յուրաքանչյուր կայքի համար
Գաղտնաբառերի կառավարումը հեշտացնելու համար օգտագործիր դրա համար նախատեսված թվային գործիքներ՝ Bitwarden, 1Password, Dashlane: