Ո՞րն է ամենաապահով վճարման տարբերակը 2025 թվականին

Եթե տարիներ առաջ կանխիկը գրեթե չուներ այլընտրանք, և միայն բարձր խավը կարող էր իրեն թույլ տալ բանկային փոխանցումներ իրականացնել, ապա այսօր մեր առաջ բաց են վճարման անսահման հնարավորություններ: Դրական կողմերի հետ միաժամանակ ավելացել են նաև ռիսկերը:

Որոշեցինք հասկանալ՝ որ վճարման մեթոդներն են ամենաապահովն ու հարմարը 2025 թվականին:

1. Տվյալների անվտանգություն

QR վճարումները, բջջային դրամապանակները և կրիպտոարժույթները չեն փոխանցում քարտային տվյալներ վաճառողին։ Այդ պատճառով դրանք ավելի անվտանգ են, քան սովորական POS տերմինալները։

Ապահով՝ QR, Apple/Google Pay, կրիպտո
Ավելի քիչ ապահով՝ Քարտի տվյալների մուտքագրում կայքերում, POS սարքեր

2. Գաղտնիություն

Այս կետով կանխիկը շարունակում է առաջատար մնալ, քանի որ տվյալների հետք չի մնում, հարմար է, սակայն պաշտպանված չէ գողությունից:

Բարձր գաղտնիություն՝ կանխիկ, կրիպտո
Ցածր գաղտնիություն՝ քարտով վճարում, վճարային կայքեր

3. Օգտագրծման անվտանգություն

Հեռախոսի միջոցով վճարումները (QR, NFC) հաճախ ունեն՝ Face ID, PIN, երկքայլ վավերացում։ Քարտերի անվտանգությունն իրականացվում է միայն վճարվող գումարի սահմանաչափով, որը գերազանցելու դեպքում հարկավոր է PIN կոդ հավաքել:

QR վճարումների ուժը հենց այն է, որ բանկային տվյալները չեն հայտնվում արտաքին հարթակներում, և դու ինքդ սկան ես անում, ոչ թե տերմինալն է կարդում։

Ռիսկեր

  • POS սարքեր՝ հնարավոր է skimming (քարտի տվյալների կրկնօրինակման սարքեր)
  • QR վճարումներ՝ չվստահելի տեղից սկան անելիս՝ կարող ես փոխանցել տվյալներ խաբեբային
  • Կանխիկ՝ եթե կորցնում ես, չես վերականգնում
  • Կրիպտո՝ եթե սխալ հասցե ես ուղարկում, գործարքը չես վերականգնում

Եզրակացություն

Եթե փնտրում ես ամենաապահով վճարման տարբերակը՝ դիտարկիր հետևյալ համադրությունը.

  • Կրիպտո՝ եթե ունես փորձ և վստահություն այդ տեխնոլոգիայի նկատմամբ
  • QR վճարում կամ բջջային դրամապանակ՝ երբ գործ ունես օնլայն կամ ֆիզիկական վաճառքների հետ
  • Կանխիկ՝ եթե կարևորում ես լիարժեք գաղտնիությունը
Total
0
Shares