Ֆինանսական խարդախությունը (fraud) գործողություն է, որի միջոցով փորձում են քեզնից խաբեությամբ գումար կամ տվյալներ ստանալ կամ մուտք գործել քո հաշիվներ։
Խարդախությունը կարող է իրականացվել SMS-ի զանգերի, էլ․ փոստի, կայք կամ հավելվածի միջոցով։
2024-ին միայն ԱՄՆ-ում ավավերագրվել է ավելի քան 9 միլիարդ դոլարի կորուստ սպառողների նկատմամբ կատարված ֆինանսական խարդախությունների պատճառով։
Federal Trade Commission
Ամենատարածված 5 տեսակը
Մենք արդեն խոսել ենք ամենատարածված 5 խաբեությունների մասին: Հոդվածը կարող ես կարդալ այստեղ: Այստեղ միայն կարճ կհիշեցնենք.
- SMS կամ Email խաբեություն (Phishing)
- «Շահումներ» սոցիալական ցանցերում
- Հեռախոսազանգով խաբեություն
- Արագ հարստացման խոստում
- Առցանց գնումների կեղծ կայքեր
Նախորդ հոդվածում նաև շատ կարճ ներկայացրել ենք, թե ինչպես կարելի է պաշտպանվել խարդախություններից: Այս անգամ պաշտպանվելու ձևերը կներկայացնենք ավելի մանրամասն ու կնշենք հստակ քայլեր:
Օգտագործի՛ր երկքայլանոց նույնականացում (2FA)
Սա, թերևս, ամենակարևոր պայմանն է: Քո բոլոր հաշիվներում անպայման միացրու երկքայլանոց նույնականացում, լինի դա էլեկտրոնային դրամապանական, բանկային հավելված, էլ. փոստ թե պարզապես հաշիվ որևէ սոցիալական ցանցում:
Մի՛ օգտագործիր նույն գաղտնաբառը տարբեր կայքերում
Պատկերացրու՝ չարագործները կարողացել են գտնել, օրինակ, քո էլ. փոստի գաղտնաբառը: Եթե այն կրկնվում է նաև քո բանկային հավելվածում, ապա վայրկյաններ անց նրանք կկարողանան գողանալ նաև քո գումարնը:
Պարբերաբար ստուգի՛ր հաշիվներդ
Ամեն օր մի քանի րոպե հատկացրու հաշիվներդ ստուգելու համար: Օրինակ, ամեն առավոտ կարող ես մուտք գործել քո հաշիվները, բայց պատմությունն ու ստուգել՝ արդյոք որևէ վճարում չի եղել առանց քո համաձայնության: Հարկ եղած դեպքում դիմիր ծառայություն մատուցող ընկերությանը:
Սովորի՛ր ճանաչել կեղծ հաղորդագրությունները
Սա շատ կարևոր կետ է, որ քեզանից պահանջում է որոշակի ժամանակ:
- Ուսումնասիրիր կայքի հղումները, ինչպիսն են դրանք պաշտոնական կայքերում և ինչպիսին չպետք է լինեն:
- Ուշադրություն դարձրու հաղորդագրության ուղղագրությանը: Հանցագործները հաճախ ուղարկում են անորակ թարգմանություններ բազմաթիվ ուղղագրական սխալներով:
- Ուսումնասիրիր ուղարկողի հաշիվը (եթե դա հնարավոր է): Եթե այն օգտագործում է ոչ իրական նկար և չունի պատմություն, դա արդեն կասկածելի է:
Իմիջայլոց, Google-ն ունի շատ հետաքրքիր գործիք, որը սովորեցնում է տարբերել կեղծ նամակներն իրականից: Պարզապես անցիր Google Phishing Quiz և մասնակցիր հարցմանը:
Մի՛ փոխանցիր գումար անծանոթներին
Հանցագործները հաճախ ներկայացնում են որպես ընկեր, բարեգործական ընկերություն կամ տուժած մարդ: Մի փոխանցիր գումար՝ անկախ նրանից, թե ինչ կասի անծանոթը:
Մի փոխանցիր գումար անգամ մանկությանդ ընկերոջը: Բանն այն է, ու խաբեբաները հաճախ բացում են մեր հարազատների նկարներով հաշիվներ ու անձնական հաղորդագրություն են ուղարկում՝ խնդրելով գումար: Եթե նման հաղորդագրություն ես ստացել, անպայման զանգիր ընկերոջդ ու ճշտիր՝ արդյոք ինքն է ուղարկել հաղորդագրությունը: Գումարը փոխանցիր միայն նրա կողմից անձնական հաստատումից հետո:
Եթե արդեն դարձել ես խարդախության զոհ
- Անմիջապես կապ հաստատիր քո բանկի հետ ու սառեցրու քարտը
- Փոխիր բոլոր գաղտնաբառերը
- Դիմիր ոստիկանություն
Եզրակացություն
Ֆինանսական խարդախություններն անընդհատ զարգացնում են ու առաջ են բերում նորանոր հնարքներ: Սակայն դրանց հաջողության հիմքում միշտ մնում են մարդկային դյուրահավատությունն ու ֆինանսական անգրագիտությունը:
Միշտ հնարավոր է պաշտպանվել, եթե չես կորցնում զգոնությունն ու շարունակում ես զարգացնել ֆինանսական գրագիտությունդ: