Երբևէ մտածե՞լ ես գումար խնայելու մասին: Միգուցե անգամ փորձել ես, սակայն չի ստացվել: Դու միակը չես: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD) համաձայն՝ աշխարհի բնակչության 60%-ը չունի որևէ խնայողություն:
Իսկ խնայելը, իրականում, այդքան էլ բարդ չէ: Դա սովորություն է, որ կարելի է պարզ քայլերի միջոցով, անգամ եթե եկամուտդ այդքան էլ մեծ չէ:
Քայլ 1. Պարզիր՝ ինչպես ես ծախսում գումարներդ
Շատ կարևոր է նախ հասկանալ՝ ուր են գնում գումարները: Եթե չգիտես՝ ինչպես ես ծախսում, չես կարող խնայել:
- Գրի առ գումարներիդ մուտքն ու ելքը, անգամ 150 դրամով գնած ծամոնի դեպքում:
- Հարմարության համար կարող ես օգտագործել Google Sheets կամ համապատասխան հավելված: Օրինակ, եթե օգտագործում ես Fast Shift հավելվածը, ապա «Պատմություն» բաժնում կարող ես տեսնել քո բոլոր ֆինանսական ելքերն ու մուտքերը:
- Յուրաքանչյուր շաբաթվա վերջում նայիր ֆինանսական պատմությունը, առանձնացրու՝ որ ծախսերն էին անհրաժեշտություն, իսկ որոնք՝ պարզապես պահի թուլություն:
ՓԱՍՏ. Կանոնավոր բյուջե վարող մարդկանց 90%-ը կարողանում է խնայել ամսական նվազագույն 10%, անգամ նվազագույն աշխատավարձի դեպքում
NerdWallet, 2023
Քայլ 2. Սահմանիր հստակ նպատակ
Եթե խնայողությունդ իմաստ չունի, կարող ես հանգիստ մոռանալ դրա մասին: Այդ պատճառով հարկավոր է հստակ նպատակ, թե ինչպես ես ծախսելու խնայված գումարը: Դա կարող է լինել ճանփորդություն, նոր տեխնիկա, բնակարանի գնում և այլն:
Իմիջայլոց, Investopdia-ն առաջարկում է նպատակներ սահմանելու շար հետաքրքիր և արդյունավետ տարբերակներ:
Քայլ 3. Խնայիր մինչև ծախսելը
Ամենատարածված սխալն այն է, որ մարդիկ փորձում են խնայել այն գումարը, որը մնացել է բազմազան ծախսերից հետո: Ցավոք, սովոաբար վերջում ոչինչ չի մնում:
Այդ պատճառով, երբ ստանում ես եկամուտ, առանձնացրու խնայողության համար նախատեսված գումարը: Դա կարող է լինել, օրինակ, աշխատավարձի 5-10%-ը:
ՓԱՍՏ. Խնայողության այս մեթոդը օգտագործվում է նաև մեծ ընկերությունների կողմից՝ ռեզերվային ֆոնդեր պահելու համար:
Harvard Business Review
Քայլ 4. Սկսիր փոքր գումարից
Երբեմն մեզ թվում է, թե փոքր գումարն արժեք չունի: Հարկավոր է պարզապես հաշվել: Եթե օրական ընդամենը 500 դրամ խնայես, տարվա վերջում կունենաս ավելի քան 180.000 դրամ:
Խնայողությունը՝ որպես խաղ
Կա նաև խնայելու մեկ այլ տարբերակ, որը առաջարկում են մի շարք հեղինակավոր պարբերականներ: Սա հատկապես նրանց համար է, ովքեր չեն ցանկանում հաշվարկներ անել կամ չեն կարողանում տրամադրվել խնայողություն:
Փորձիր խնայողությունը վերածել խաղի: Օրինակ, եթե դու շատ ես սիրում էներգետիկ ընպելիք ու օրական մի քանի շիշ խմում ես, կարող ես ստեղծել հետաքրքիր օրացույց ու վրան նշել այն օրերը, երբ չես խմել սիրելի ըմպելիքը: Ամեն ամսվա վերջում, երբ բոլոր օրերը նշված կլինեն, կարող ես քեզ պարգևատրել որևէ նշանակալից գնումով կամ հետաքրքիր ժամանցով:
Եզրակացություն
Երբեք ուշ չէ խնայել սկսելու համար: Ցանկացած գումար կարող է հետագայում շատ ավելի մեծ նշանակություն ունենալ:
Ավելորդ բարդություններից խուսափելւո համար օգտագործիր Fast Shift հավելված, որպեսզի միշտ իմանաս՝ ինչ ծախսեր ես արել և գումարի որ մասը կարելի է խնայել: