Բիզնեսի առաջին քայլերը միշտ ամենաբարդն են: Գումարը քիչ է, թիմը՝ փոքր, ժամանակը՝ թանկ։ Բայց մենք ապրում ենք թվային աշխարհում, երբ կան գործիքներ ու ռազմավարություններ, որոնք կարող են քեզ խնայել և՛ գումար, և՛ ժամանակ:
Ահա 10 գործնական խորհուրդ, որոնք կօգնեն հաջող մեկնարկել գրեթե ցանկացած բիզնես։
1. Օգտագործիր Google-ի անվճար էկոհամակարգը
Gmail, Calendar, Sheets, Docs, Drive
- Փոքր ընկերությունների դեպքում լիցենզիա գնելու կարիք չկա
- Օգնում է կառավարել ժամանակը, համակարգել թիմային աշխատանքը:
2. Պատվիրիր մատչելի կայք
Հարկավոր չէ դիմել խոշոր ՏՏ ընկերությունների կայքի համար: Սկզբնական շրջանում բավական է ունենալ պարզ կայք: Wix, Squarespace, Tilda, WordPress հարթակի վրա կայքեր հնարավոր է պատվիրել շատ մատչելի գներով:
3. Առցանց վճարային լուծումներ
21-րդ դարում շատ հեշտ է ինտեգրել առցանց վճարային համակարգեր: Իհարկե, կնախիկ վճարումը շարունակում է մնալ կարևոր, սակայն առանց էլեկտրոնային վճարման բիզնես մեծ խնդիրներ կունենա:
Առցանց վճարային համակարգ ինտեգրելու համար հարկավոր է պարզապես դիմել բանկ կամ վճարահաշվարկային ընկերություն, և մասնագետները կօգնեն արագ և հեշտ ինտեգրացիա:
Օրինակ՝ Fast Shift ինտեգրելու համար հարկավոր է պարզապես հետադարձի կապի միջոցով կապ հաստատել մասնագետների հետ, և նրանք շատ արագ կապահովեն Ձեզ ինչպես օնլայն, այնպես էլ QR վճարային համակարգով:
4. Ֆիսկալ համակարգի ինտեգրում
Այսօր հնարավոր է ունենալ անգամ էլեկտրոնային ՀԴՄ: Եթե քո բիզնեսը առցանց է, ապա կարող ես շատ արագ ինտեգրել էլեկտրոնային ՀԴՄ՝ խուսափելով ֆիզիկական սարք գնելու և սպասարելու ծախսերից:
5. Կիրառիր CRM համակարգ
Ինչ է CRM համակարգն ու ինչու է այն կարևոր: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռքի տակ ունենալ հաճախորդների բազան, այլ նաև ավտոմատացնել նրանց հետ աշխատանքը:
Օրինակ՝ կարող ես առանձնացնել հաճախորդների կամայական խումբ և նրանց էլեկտրոնային նամակներ ուղարկել:
Կարող ես օգտվել Hubspot, Zoho CRM, Bitrix24 հարթակներից:
6. Վաճառք՝ առանց վաճառողի. օգտագործիր chatbot-եր
Իհարկե, առայժմ chatbot-ը չի կարող ամբողջովին փոխարինել խորհրդատու-վաճառողին, սակայն եթե առայժմ հնարավորություն չունես մեծ թիմ պահելու, chatbot-ը կօգնի քեզ կապի մեջ լինել հաճախորդների հետ:
Կարող ես օգտագործել Tidio, Crisp, Manychat:
7. Վերահսկիր ապրանքները
Ապրանքների ցանկի մատյանում ունենալը մեր օրերի լուծում չէ: Դա շատ ժամանակատար է և անհարմար: Այսօր կարող ես իրականացնել թվային ինվենտարացում և ամբողջովին վերահսկել պահեստը:
Այս հարցում քեզ կօգնեն Zoho Inventory-ն, Sortly-ն կամ Odoo-ն:
8. Թվային մարքեթինգ և SMM
Այս կետը, երևի, ամենածախսատարն ու ժամանակատարն է: Բայց միևնույն ժամանակ ամենակարևորներից է: Եթե անգամ ինքդ զբաղվես մարքեթինգով, քեզ որոշակի բյուջե է հարկավոր արդյունավետության համար:
Եթե ժամանակ չունես, կարող ես դիմել ցանկացած մարքեթինգային ընկերություն:
9.Վերահսկիր ծախսերդ
Երբեք անուշադրության չմատնես շրջանառությունդ: Շատ կարևոր է, որ միշտ իմանաս՝ ինչ ծախսեր ես արել ու ինչ եկամուտներ ստացել: Դրանց հիման վրա կարող ես ժամանակի ընթացքում կրճատել ծախսերը:
Կարող ես օգտագործել Spendee կամ PocketGuard հարթակները: Իսկ եթե ունես Fast shift վճարումների համակարգ, ապա ավտոմատ կտեսնես քո շրջանառությունը:
10.Մի վախեցիր ավտոմատացումից
Փորձիր ավտոմատացնել գործառույթները: Շատ սկսնակ բիզնեսմեններ խուսափում են այս քայլից՝ կարծելով, որ ավտոմատացման արդյունքում կնվազի իրենց վերահսկոությունը: Բայց ավտոմատացումը չափազանց շատ ժամանակ է խնայում:
Ավտոմատացման համար կարող ես օգտագործել Zapier կամ Make.com:
Եզրակացություն
Թվային լուծումները այլևս ճոխություն չեն: Դրանք գործիքներ են, որոնք թույլ են տալիս նորաստեղծ բիզնեսին ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի մեծ արդյունքի։